տուն Լուրեր Զորի Բալայանի նամակը լավագույն դրսևորումն է մեր պարտվողական քաղաքականության

Զորի Բալայանի նամակը լավագույն դրսևորումն է մեր պարտվողական քաղաքականության

95
0

hayrikyan ok

«Զորի Բալայանի նամակը ոչ միայն անիրազեկություն է, այլեւ արդեն ընդունված  ՄՄ անդամակցելու որոշման զարգացումն է»,-այս մասին նշել է ԱԻՄ առաջնորդը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցումˋ անդրադառնալով հրապարակախոս Զորի Բալայանի հայտնի նամակինˋ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Զորի Բալայանն իմ լավ բարեկամն է, ու մի քանի տարի առաջ, երբ զրուցում էինք իրար հետ, նա նորից ասում էր, որ Ռուսաստանն է միակ ելքը, ինձ թվում էր, թե պատմությունը որոշ բաներ կփոխեր իմ լավ բարեկամի մոտ, սակայն փոփոխություններ չեն կատարվել»,- նշել է Հայրիկյանը: Ըստ նրա խնդիրն ավելի խորքային է քան ներկայացվում է, քանի որ քաղաքական հարց է. «Այստեղ ամենևին էլ կարևոր չէ, թե դրան Պուտինն ուշադրություն կդարձնի, թե չէ, այստեղ կարևոր է, որ Հայաստանի ներկայացուցիչը հարկ համարեց այդպիսի նամակ գրել, իսկ հարկ համարեց ընդհանուր քաղաքականության մեջ պարտվողականության մթնոլորտի հաստատումից հետո, պարտվողականության տրամադրություններ հնչեցին, ՀՀ նախագահն իր դիրքորոշումը փոխեց և դա շատ ստրկամիտների համար համարվեց հրաման»,-նշել է Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդի կարծիքովˋ Զորի Բալայանի նամակը անմիջականորեն կապված է Սերժ Սարգսյանի ՄՄ անդամակցելու որոշման հետ, ավելին Զորի Բալայանի նամակը Հայրիկյանը համարում է համահունչ այսօր ազդարարված քաղաքականությանը.«Բոլորս գիտենք, որ Պուտինը ցանկանում է վերականգնել ռուսական կայսրությունը, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ցանկությանը մենք պիտի հակադրվենք, որովհետև նա մեր հաշվին է ուզում կայսրությունը մեծացնել, իսկ դրան պետք է դիմակայել»,- կարծում է ԱԻՄ առաջնորդը: Վեջինս նշել է, որ ՄՄ անդամակցելու որոշումն իր համար անընդունելի է, և որ այդ որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է ճնշման ազդեցության տակ.«Ակնհայտ է, որ դա ճնշման տակ է եղել, քանի որ Սերժ Սարգսյանի և վարչապետի մերձավորներն ևս հասկանում են, որ ՌԴ-ն իր տնտեսական կարողությամբ մոտ 8 անգամ ավելի թույլ է, քան ԵՄ-ն, բայց Արցախի նկատմամբ վախը ստիպում է նման որոշումներ կայացնել, սկսած առաջին նախագահից մինչև հիմա չարեցին այն, ինչ պետք է անեին, այնպես, որ Զորի Բալայանի նամակը  լավագույն դրսևորումն է մեր պարտվողական քաղաքականության»,- նշել է Հայրիկյանը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե՝ ինչպես եք վերաբերվում վերջերս մամուլում տեղ գտած այն ինֆորմացիային, որ Զորի Բալայանը զանգահարել է Ձեզ և հորդորել է շնորհավորել նորընտիր նախագահ Ելցինին, ավելինˋ շնորհավորանքի տեքստը սկզբից մինչև վերջ թելադրել է Ձեզ, Հայրիկյանն արձագանքել է. «Զորի Բալայանն ինչո՞ւ չպետք է զանգահարեր ինձ, բա ո՞ւմ զանգեր, զանգահարել էր և հորդորում էր ինձ՝ որպես ճանաչված դեմոկրատ, ինքն իմանալով իմ միջազգային կշիռը ուզում էր , որ այդ կշիռը դերակատարություն ունենար, դրանում վատ բան չկա»,- եզրափակել է ԱԻՄ առաջնորդը:

Էմմա Պալյան

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here