տուն Բանակ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ

77
0

Վերջին օրերին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ՝ շուրջ 268,700,00 ՀՀ դրամի չափով:

Հիմնադրամից հայտնում են, որ նվիրաբերությունները կատարվում են ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների կողմից:

«Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հիմնադրամին նվիրաբերություն կատարած յուրաքանչյուր անձի և կազմակերպության. Ձեր կողմից նվիրաբերած ցանկացած լումա մեզ ավելի մոտ է կանգնեցնում մեր նպատակների իրականացմանը:

Առանձնահատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել մեր խոշոր նվիրաբերողներին, շնորհակալ ենք մեր հանդեպ տածած վստահության համար», — ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։