տուն Լուրեր Բլոգ Զարուհու շուրջ կրքերը չեն հանդարտվում

Զարուհու շուրջ կրքերը չեն հանդարտվում

243
0

Երկու օր փորձում էի էս թեմայով բան չասել, դե բայց չեն թողնում էլի մեր մոնոպոլիստ ընդդիմադիրները, որ Զառայի քննարկումը նորությունների 48-ժամյա ցիկլի կանոնով վերջանա, ընդ որում, եթե ի սկզբանե նժդեհի մոնոպոլիստներն էին բազմահարկ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղում, հիմա էլ “միակ ընդդիմությունն” ա բողոքում, թե` մեջբերում եմ. “մի հերոսացրեք էդ կնոջը, նա ընդամենը մի ղումարբազի հարց ա տվել”: Այ ձեր ընդդիմադիր ջանին մեռնեմ, երեւի մի 10 տարի Չորորդ Իշխանությունում, հետո Ինքնիշխանությունում, հիմա էլ Այլուրում գրել ու տարածել եք Սերժի կազինո խաղալու թեման ու հիմա երբ սենց հարց ա հնչել, գոնե ուրախ լինեք, որ թեման բարձրացվում ա` հակառակին եք լծվել: Արդեն ասվել ա, բայց կարծում եմ պիտի կրկնել, կասկած չունեմ, որ եթե էս նույն հարցը, նույն ձեւով կազինոյի թեմայի կնքամայր Շողեր Մաթեւոսյանի ամուսինը` Լեւոն Զուրաբյանը տված լիներ, հիմա ձեր ողջ ակտիվը հիմնավորելիս կլիներ դրա անհրաժեշտությունն ու արդիականությունը, իսկ հակառակ կարծիք հայտնողները կխարազանվեին իշխանական կամակատարի ու Սերժի այցելուի պիտակներով: Էսքան ակնհայտ երկակի ստանդարտը չի սազում ձեզ ժողովուրդ ջան, փոխարենն առաջարկում եմ հետեւել ձեր կողմից հաճախ հնչեցվող` “նա ով դեմ է Սերժին եւ վարչախմբին, մեր բնական դաշնակիցն է” կանոնին, կամ առնվազն պահպանել “բազմանշանակ լռություն”, թե չէ նախանձի թեման էլի ակտուալ ա դառնում…

Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here