տուն Քաղաքական Վերլուծական Երևի Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերին են աճել

Երևի Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերին են աճել

206
0

Վադիմ Գոմոզը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն մասին, թե ինչպես Արմեն Մինասյանը վիճեց Բաբկեն Թունյանի հետ.

Այստեղ լուրջ կրքեր են բորբոքվել՝ հայկական համացանցում, առ այն՝ «Փաշինյանի ռեժիմը» ​​ադամանդներ վերարտահանում է, թե ոչ: Ինչ-որ մեկը մեղադրել է փաշինյանականներին, Բաբկեն Թունյանը պատասխանել է, թե պաշտոնական տվյալների համաձայն, արտահանումը (դոլարով) ընկել է: Արմեն Մինասյանն իր մանրամասն գրառման մեջ առարկել է, թե մի ստիր. իրականում սկսել են ավելի շատ արտադրել, և գինը նվազել է, այնպես որ մի բան խառնում եք և վերարտահանում եք ադամանդները:

Խաչակնքվենք և վերցնենք Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը, և ուղևորվենք հայկական ադամանդի հետքերով: Խոստանում եմ սյուժեի հետաքրքիր շրջադարձեր: Որպես պարզաբանում ասեմ, որ Հայաստանը ադամանդները ներմուծում է և հենց այդ ներմուծածը արտահանում: Մշակումն այն է, երբ անմշակ հումքը՝ ալմաստը, ներմուծում է, մշակում այն և արտահանում է արդեն ադամանդներ:

Եվ այսպես, վերցնենք արտադրության և մաքսատան վիճակագրությունը հետևյալ կայքից (https://www.armstat.am/ru/): Այո, իսկապես, Փաշինյանի ժամանակ ադամանդի արտադրությունը կարատներով աճել է. այստեղ Արմեն Մինասյանը իրավացի է: Եթե «արյունոտ» 2016 թվականին արտադրվել է 125000 կարատ, ապա «հեղափոխական» 2019-ին 239000 կարատ է արտադրվել, որը գրեթե երկու անգամ ավել է: Ստացվում է, որ Մինասյանը ճիշտ է, սա «հեղափոխական» տարի չէ՞, Թունյանը պաշտպանում է «ոչ պակաս արյունարբու» փաշինյանականների՞ն: Մի շտապեք հետևություններ անել: Եկեք մի պարզ բան անենք համեմատենք կարատների արտադրումն ու վերարտահանումը 2016-2019 թվականներին (բոլոր տվյալները կան կայքում): 2016 թվականին արտադրվել է 129000 կարատ, արտահանվել է՝ 356000: 2019 թվականին արտադրվել է 239000 կարատ, արտահանվել է՝ 228000:

Դուք ուշադի՞ր եք հետևում ձեռքի շարժումներին: Այսինքն 2019 թվականին բոլոր արտահանված կարատները արտադրվել են Հայաստանում: Իսկ 2016 թվականին արտահանված կարատները գրեթե երեք անգամ գերազանցել են արտադրված կարատների քանակը: Պտտում-շրջում, խաբել եմ ուզում: Իսկ հիմա հարց գիտակներին՝ ո՞վ է վերարտահանում ադամանդներ. նա, ով որ արտադրում է այնքան, ինչքան արտահանում է, թե նա ով արտահանում է արտադրվածից երեք անգամ ավե՞լ:

Ստորև բերված է համեմատության աղյուսակը՝ ըստ տարիների: Ուշադրություն դարձրեք նրան, որ Սերժ Սարգսյանի կառավարման բոլոր տարիներին արտահանումը զգալիորեն գերազանցել է արտադրությունը: Երևի Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերին են աճել: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիների տվյալները ստուգելու հավես չունեի, բայց ներկայացված էին արտահանման և ներմուծման առանձին տարեկան տվյալները: Ասենք՝ 2003 թվականին ներմուծվել է  2 000 000 կարատ, արտահանվել՝  1 500 000: Այսպես, բառացիորեն հստակ (կլոր) թվեր: Կարծես, դեղատուն լինի:

Եթե ինչ-որ մեկը չըմբռնեց գրառումը, ապա սա երկրորդ օրինակն է, որ Փաշինյանի գալուց հետո արտադրությունը դուրս է եկել գորշ գոտուց. առաջին օրինակը ցեմենտն է»: