տուն Հասարակություն Իրավական Երեւանում վարսավիրանոցի տնօրենը գաղտնի տեսախցիկ է դրել էպիլացիայի կաբինետում. Shamshyan.com

Երեւանում վարսավիրանոցի տնօրենը գաղտնի տեսախցիկ է դրել էպիլացիայի կաբինետում. Shamshyan.com

539
0

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից, ով հայտնել է, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետեւաբար նաեւ, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաեւ էլոս էպիլացիա: «12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաեւ դեմքի եւ ամբողջ մարմնի մազահեռացում: Մինչեւ կորոնավիրուսը, մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե ինձ եւ թե հաճախորդներին:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: