տուն Հասարակություն Իրավական Երեւանի քաղաքապետարանը՝ դատարանում պարտվելու մասին

Երեւանի քաղաքապետարանը՝ դատարանում պարտվելու մասին

172
0

Երեկ թերթերից մեկը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոննների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել: Երեւանի քաղաքապետարանի վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել եւ դիմել է դատարան։ Երեւանի քաղաքապետարանն էլ բողոքարկել է առաջին ատյանի վճիռը:

Araratnews.am-ը քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրեց՝ վերաքննիչ դատարանը վարույթ ընդունե՞լ է: «Քաղաքապետարանը դատարանից դեռ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ ծանուցում չի ստացել»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Արսեն Ավետիսյանի բողոքին քաղաքապետի մամուլի խոսնակն այն չմեկնաբանեց, քանի որ գործը իրավական դաշտում է: