տուն Աշխարհ Եվրոպական ևս մեկ երկիր հայտարարեց կորոնավիրուսի նկատմամբ իր հաղթանակի մասին

Եվրոպական ևս մեկ երկիր հայտարարեց կորոնավիրուսի նկատմամբ իր հաղթանակի մասին

215
0

Մոնտենեգրոն հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ իր հաղթանակի մասին: Այս մասին երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը Twitter-ում գրել է.

«Մոնտենեգրոն հաջողությամբ հաղթահարեց կորոնավիրուսը: Այլևս հիվանդներ չունենք»:

Ըստ նախագահի՝ դա տեղի է ունեցել երկրի պետական ​​մարմինների համակարգված աշխատանքի և հասարակության պատասխանատվության շնորհիվ: Ջուկանովիչը շեշտել է, որ այժմ կառավարությունը հաղթահարելու է համաճարակի հետևանքները:

Համաձայն վերջին տվյալների՝ եվրոպական այս փոքրիկ երկրում եղել է վարակի 324 դեպք, մահացել է 9 մարդ, 315-ը բուժվել է: