տուն Աշխարհ ԵՄ-ը Իտալիային լքում է վերջինիս օրհասական ժամին. Foreign Policy

ԵՄ-ը Իտալիային լքում է վերջինիս օրհասական ժամին. Foreign Policy

278
0
Իտալիա, կորոնավիրուս

Եվրամիության անդամ պետությունները Իտալիայում համավարակի բռնկման ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնություն չեն տրամադրել այդ երկրին: Foreign Policy-ն այս վարքագիծը բնորոշել է ամոթալի խուսափում պատասխանատվությունից:

Ամբողջ Իտալիան արգելափակման մեջ է: Դպրոցներն ու համալսարանները փակ են, դադարեցվել են ֆուտբոլային խաղերը, կորոնավիրուսի արագ տարածման պայմաններում՝ ռեստորաններ այցելելը նույնպես արգելված է: Միայն մթերային խանութներին ու դեղատներին են թույլ տալիս աշխատել: Կարելի էր կարծել, որ Եվրամիության անդամ երկրներն իրենց իտալացի ընկերներին կապահովեն հիմնական մատակարարումներով, մանավանդ որ իտալացիները նրանց դիմել էին այդ հարցով: Նրանք ոչինչ չուղարկեցին:

Երկու տարի առաջ, օրինակ, ամբողջ երկրում տարածված ավերիչ անտառային հրդեհների ժամանակ, Շվեդիան դիմել էր Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոն, և Ստոկհոլմի հայցը ջերմ արձագանքների էր արժանացել: Պորտուգալիան երկու հրշեջ ինքնաթիռ էր ուղարկել, Գերմանիան նվիրաբերել էր հինգ ուղղաթիռ և 53 հրշեջ, Լիտվան՝ մեկ ուղղաթիռ, Նորվեգիան՝ ութ, Ֆրանսիան 60 հրշեջ  և երկու ինքնաթիռ էր ուղարկել, Դանիան 60 հրշեջ էր ուղարկել, Լեհաստանն ավելի քան 130 հրշեջ և ավելի քան 40 հրշեջ մեքենա: Իտալիան, որը վտանգավոր անտառային հրդեհային սեզոնում էր գտնվում, երկու ինքնաթիռ էր ուղարկել:

Երբ եվրոպացի օգնականները ժամանեել էին Շվեդիա, տեղացիները նրանց ողջունել էին ծափահարություններով: Դա հաճախակի մոռացվող իրականության հզոր պատկերազարդումն էր: Եվրամիությունն ավելին է, քան հոգնեցուցիչ ֆինանսական գործարքները. խոսքը նաև դրա կարիքն ունեցող եվրոպական երկրներին օգնելու մասին է:

Թարգմանեց՝ Օլյա Շահինյանը