տուն Աշխարհ ԵՄ հետազոտությունների եւ Erasmus ծրագրի բյուջեի կրճատումն անընդունելի է․ Եվրախորհրդարանի ղեկավար

ԵՄ հետազոտությունների եւ Erasmus ծրագրի բյուջեի կրճատումն անընդունելի է․ Եվրախորհրդարանի ղեկավար

58
0

Հետազոտությունների եւ կրթության ոլորտի աջակցության Erasmus ծրագրի համար ԵՄ երկարաժամկետ բյուջեում առաջարկվող կրճատումներն անընդունելի են, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Դեւիդ Սասոլին, հայտնում է Reuters-ը:

«Սեղանին կան առաջարկներ, բայց մենք կցանկանայինք կատարելագործել դրանք, նախեւառաջ փորձելով պատասխաններ տրամադրել այն որոշ կրճատումներին, որոնք մենք համարում ենք չարդարացված»,- ասել է նա մամուլի ասուլիսում մեկ օր անց այն բանից, երբ Եվրամիության առաջնորդները համաձայնեցին 2021-27-ի համար ԵՄ այդ հատվածին 1,1 տրիլիոն եվրո բյուջեին։ «Մենք չենք կարող կրճատել հետազոտության, երիտասարդության եւ Erasmus-ի բյուջեն»,- հավելել է նա:

Նրա խոսքերով՝ երկարաժամկետ բյուջեի շուրջ բանակցությունները անհրաժեշտ են նախքան խորհրդարանի հաստատելը, սակայն ասամբլեան արդեն «շատ գոհ է» 750 միլիարդ եվրոյի ֆոնդից, որը հատկացվել է կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու գործում ԵՄ տնտեսություններին օգնելու համար: Նա ասել է, որ երկու փաթեթների վերաբերյալ խորհրդարանում վերջնական քվեարկությունը տեղի կունենա երկու ամսից:

news.am