տուն Հասարակություն Եղեգիսի ՀէԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Եղեգիսի ՀէԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

223
0

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ֊երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա –Սևան ՓԲԸ՝ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։

Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ֊երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ֊երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։