ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը լսումներ է անցկացրել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու բանաձևի դեմ, որի ժամանակ ելույթ է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ Դեմոկրատական կուսակցությունից:
Շերմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը՝ սկսած 40-ական թվականներից, սատարել է Թուրքիային՝ ՆԱՏՕ-ական իր դաշնակցին, այդ թվում՝ 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանության հարցում։
«Մենք այդ անելով, վարելով պատվի եւ ճշմարտության վրա հիմնված արտաքին քաղաքականություն՝ նվաստացրել ենք մեզ լռությամբ եւ ճշմարտությունը կոծկելով»,- նշել է կոնգրեսականը։
Բրեդ Շերմանը նաեւ հավելել է, որ այժմ եկել է պահը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչելու Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը։