տուն Հասարակություն Եթե ստիպեն ծնողին հրաժարվել երեխայից

Եթե ստիպեն ծնողին հրաժարվել երեխայից

203
0

Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը կքրեականացվի։ Որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։

Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Արարքը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Բացի այդ, եթե պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով ծնողին բուժաշխատողը ստիպի հրաժարվել երեխայից, նա նույնպես կպատժվի։ Բուժաշխատողը կազատազրկվի երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ եթե պաշտոն է զբաղեցնում, ապա նաև որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: