տուն Աշխարհ Դիմակ չկրելու դեպքում` տուգանք 135 եվրո (տեսանյութ)

Դիմակ չկրելու դեպքում` տուգանք 135 եվրո (տեսանյութ)

243
0

Երկուշաբթի օրվանից` հուլիսի 20-ից Ֆրանսիայում փակ հասարակական տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր` երկրում կորոնավիրուսի վարակը կանխելու համար,- այդ մասին կիրակի օրը AFP լրատվական գործակալությանը հայտնեց երկրի առողջապահության գլխավոր տնօրինությունը, որը նաև հայտնի է որպես DGS:

 

Փակ տարածքների մեջ են մտնում հանդիպումների եւ ներկայացումների դահլիճները, կինոթատրոնները, ռեստորանները, հյուրանոցները, խաղասենյակները, ուսումնական կենտրոնները, գրադարանները, եկեղեցիները, փակ սպորտային վայրերը, թանգարանները,  օդանավակայանները և այլն:

Խանութները, առեւտրի կենտրոնները, գերատեսչությունները, բանկերը եւ փակ շուկաները եւս ավելացել են այդ ցանկին։  Դիմակները շարունակում են պարտադիր լինել նաև հասարակական տրանսպորտում։

 
Դիմակ չկրելու դեպքում օրինազանց քաղաքացին կտուգանվի 135 եվրոյով,- զգուշացրել է DGS-ը։
 
Թեպետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ դիմակի պարտադիր կրելը օրենքի ուժ կստանա օգոստոսի 1-ից, սակայն գիտնականների մտահոգությունների պատճառով, որ վիրուսն ակտիվանում է, ամսաթիվն արագ առաջ բերվեց` հուլիսի 20։