տուն Լուրեր Դեմիսի հայկական ջիգյարով ողջույնը. «Նոր ալիք»-ում արդեն հայերեն են խոսում (տեսանյութ)

Դեմիսի հայկական ջիգյարով ողջույնը. «Նոր ալիք»-ում արդեն հայերեն են խոսում (տեսանյութ)

256
0

«Նոր ալիք -2019» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Տյոմը (Տյոմ Հակոբյան) Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել փառատոնի վարողներից մեկի՝ Comedy Club-ի ռեզիդենտ Դեմիս Կարիբիդիսի հետ՝ մակագրելով՝ «Դեմիսի հայկական ջիգյարով ողջույնը»։

Հրապարակված տեսանյութում Կարիբիդիսը հայերեն հարցնում է. «Ոնց ես, ախպերներ… հաջողություն», ինչին Տյոմը դարձյալ հայերեն պատասխանում է՝ շատ լավ։

Նշենք, որ մրցութային երեք օրերի արդյունքներով երիտասարդ երգիչը հավաքել է 230 միավոր եւ ընդհանուր աղյուսակում զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։ «Նոր ալիք -2019»-ի հաղթող է ճանաչվել Ալբանի ներկայացուցիչ Ինիս Նեզերին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here