տուն Հասարակություն Իրավական Դատավորը պետք է հարգալից լինի. նախարարը ԲԴԽ-ում է

Դատավորը պետք է հարգալից լինի. նախարարը ԲԴԽ-ում է

220
0

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այսօր քննարկվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:

Նա, հիշեցնենք, փոխել էր Ռոբերտ Քոչարյանի եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցները:

ԲԴԽ-ում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի դիմումի հիման վրա վարույթ է սկսվել:

Մինչ արդարադատության նախարարին լսելը ԲԴԽ երկու անդամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց:

Նախարարն ասաց, որ իշխանության մեկ այլ թեւի կարծիքը մյուսի մասին պետք է լինի հարգալից, որն Ալեքսանդր Ազարյանը չի արել: «Դատական իշխանությունը պետք է առավել զգուշավոր լինի»,- ասաց պարոն Բադասյանը:

Նա մեջբերեց  Ալ. Ազարյանի խոսքերը, որոնք, ըստ Բադասյանի, չպետք է ասվեին: «Հուսամ՝ չեք իջնի ՀՔԾ պետի մակարդակին: Վազելով գնամ բերեմ»,- ասել է Ազարյանը, որն էլ մեջբերեց նախարարը ԲԴԽ-ում:

Կառավարության անդամի խոսքով՝ դատավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի դատական գործի մասնակիցների նկատմամբ: