տուն Լուրեր 500-ից 50 000 ԱՄՆ դոլարի հասնող դատական կաշառքներ. ՄԻՊ-ի զեկույցը

500-ից 50 000 ԱՄՆ դոլարի հասնող դատական կաշառքներ. ՄԻՊ-ի զեկույցը

252
0

0002

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ներկայացվեց  արդար դատաքննության արտահերթ զեկույցը: ՄԻՊ-ի աշխատակիցները, ովքեր աշխատել են զեկույցի վրա, նշում են, որ զեկույցում  ներկայացրել են բոլոր այն  խնդիրները եւ  դատական մարմիններին, որոնք վտանգ են ներկայացնում  արդար դատաքննության իրավունքի պաշտպանության առումով:

Զեկույցում ներկայացված են 120 հարցազրույցներ  իրավաբանների, դատավորների, դատախազների եւ փաստաբանների հետ: Ուսումնասիրվել եւ ներկայացվել է  նաեւ Վճռաբեկ դատարանի 2006-2013թթ. բոլոր որոշումներն ու  բողոքները, ինչպես նաեւ  Արդարադատության խորհրդի գործունեությունը:

«Մենք կարողացել ենք բացահայտել դեպքեր  թե՛ Վճռաբեկ դատարանի, թե՛ Արդարադատության խորհրդի  կողմից, որ օգտագործվել են երկակի ստանդարտներ եւ զուգորդված են եղել ուղղակի օրենքի խախտումներով: Մենք ուսումնասիրությունը կատարել ենք հենց արդար դատաքննության ոլորտում, քանի որ դա այն իրավունքն է, որոնցով երաշխավորվում է մյուս իրավունքների պաշտպանությունը,  հետեւաբար եթե դատարանները գործեն ակախ, ուղղակի իր հետեւանքները կունենա հասարակական քաղաքականան մյուս ոլորտների եւ մյուս իրավունքների պաշտպանության վրա»,- ասաց ՄԻՊ-ի պաշտպանի տեղակալ  Գենյա Պետրոսյանը:

Նա հավելեց, որ խախտումները գրանցվել են կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական տույժեր նշանակելու հետ: Բացի այդ, չկան հստակ չափանիշներ եւ պատճառաբանություններ, թե ինչ հիմքով Վճռաբեկ դատարանը չի ընդունում վարույթ եւ գործերի 90 տոկոսը հետ է վերադարձնում:

Զեկույցում հարցազրույցների հիման վրա ներկայացվել են նաեւ դատական մարմիններում կոռուպցիայի դեպքերի չափաքանակի եւ դատավորների նկատմամաբ ճնշումների օրինակները:

«Կաշառքի չափը, հարցվածների մեծ մասի կարծիքով, անհատական մոտեցմամբ է որոշվում:  Նրանք նշել են, որ գործերից ելնելով, կազմում է հայցագնի  10 տոկոսի չափով: Առաջին ատյանի դատարանում  կաշառքի սակագինը կարող է կազմել 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանումˋ 2000- 15 000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարնումˋ 10 000- 50 000 ԱՄՆ դոլար»,-ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է դատավորների նկատմամաբ ճնշումներին, ըստ զեկույցի, դրանք հիմնականում եղել են պարտադիր համաձայնեցման գործերում:

Զեկույցում աղբյուրների գաղտնիությունը պահպանված է:

«Մենք վստահ ենք, որ այս զեկույցը պետք է ունենա էական դեր այս ոլորտոմ:  Անվերջ խոսվում է այս արատավոր երեւույթների մասին, բայց երրբեք այս դեպքերը չեն բացահայտվել եւ ուսումնասիրվել: Զեկույցը հստակ օրինակներով առաջին անգամ ներկայացվել է»,-ասաց Պետրոսյանը:

Նա հավելեց, որ այսօր այս զեկույցը ուղարկվել է նաեւ բոլոր դատական մարմիններին: Զեկույցում բացի հարցազրույցներից եւ հստակ ներկայացված օրինակներից, կա առաջարկների բաժին, որտեղ ներկայացված են օրենսդրական առաջարկություններ:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here