տուն Քաղաքական Հայաստան Դատական իշխանությունը ժողովրդի քվեով չի ընտրվել. Արման Եղոյան

Դատական իշխանությունը ժողովրդի քվեով չի ընտրվել. Արման Եղոյան

121
0

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ջերմուկում ելույթ ունեցավ: Նա նշեց, որ իրենց քաղաքական թիմը ՍԴ-ի հարցը կարող էր այլ օրինական ճանապարհով լուծել, որը, սակայն, էթիկապես սխալ կլիներ:

«Իշխանափոխությունից հետո մենք հայտարարեցինք, որ անցում ենք կատարում ուղիղ ժողովրդավարության»,- նկատեց Արման Եղոյանը:

Եղոյանը նշեց, որ դատական իշխանությունը ժողովրդի քվեով չի ընտրվել:

Եղոյանը նաև նկատեց, որ հեռուստաընկերությունների կեսից ավելին այսօր ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեն:

Արման Եղոյանը նաև նախկին իշխանություններին հիշեցրեց ՍԴ-ի պատմությունը: Մասնավորոպես, նա անդրադարձավ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ՍԴ-ի առաջարկած վստահության հանրաքվեին, որն արժանացավ իշխանությունների կոշտ արձագանքին, ինչպես նաև 2008 թվականի նախագահական ընտրություններին, որոնք ՍԴ-ն վավեր ճանաչեց: