տուն Քաղաքական Հայաստան Դավիթ Սանասարյանը կոչով դիմել է իրավապահ համակարգի սպաներին

Դավիթ Սանասարյանը կոչով դիմել է իրավապահ համակարգի սպաներին

631
0

 Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Կոչս իրավապահ համակարգի պատվարժան սպաներին.

Տիկնա՛յք և պարոնա՛յք սպաներ, Հայաստանի Հանրապետության անվտանգության, ամբողջականության և սահմանադրական կարգի պահապաննե՛ր, վերջին օրերին ակտիվացել են նախորդ հանցավոր իշխանության տարբեր ներկայացուցիչների ձեզ ուղղված կոչերը, իսկ ավելի ճիշտ՝ ձեր նկատմամբ տարատեսակ սպառնալիքները։

Քանի որ նրանք չունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իսկ միայն ֆինանսական և լրատվական ռեսուրսները բավարար չեն, ուստի նրանց վերջին հույսը ձեր միջոցով երկրում քաոսային վիճակ ստեղծելը կամ հեղաշրջման փորձեր անելն է։

Պատվարժան սպաներ, հատկապես՝ ԱԱԾ աշխատակիցներ, օտարին ծառայող, այլ պետությունների հատուկ ծառայություններին հավաքագրված կամ հավաքագրման պրոցեսի մեջ գտնվող տխրահռչակ կերպարները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեն ներկայացնում ժողովրդի մեծամասնությանը, և նրանց միակ անհանգստությունը ոչ թե Հայաստանի (Արցախը՝ ներառյալ) անվտանգության խնդիրներն են, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, այլ այն գիտակցումը, որ իրենց և իրենց հակապետական գործունեությամբ վաստակած միլիոնների ճակատագրերը վտանգի տակ են։

Հարգելինե՛րս, մեր բոլորի նպատակը պետք է լինի նույնը՝ Հայաստանի անկախության, անվտանգության ու սահմանադրական կարգի պահպանումը, ՀՀ քաղաքացու՝ Հայաստանում ապրելու, բազմանալու և զարգանալու հնարավորության ապահովումը, ուստի ոչ միայն պետք է չհավատալ նրանց աղիողորմ ու լացակումած ահազանգներին, այլև անհրաժեշտ է բացահայտել հակապետականության ցանկացած դրսևորում և պատասխանատվության ենթարկել։

Պատիվ ունեք։

ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյան

#սիրում_եմ_բոլորիդ