տուն Քաղաքական Դավաճաններ, սրիկաներ, թալանչիներ. վարչապետը՝ ՀՀԿ-ականներին

Դավաճաններ, սրիկաներ, թալանչիներ. վարչապետը՝ ՀՀԿ-ականներին

143
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ի պատասխան հարցին, թե իր թիմում կան սորոսականներ, մի փոքր զայրացավ, ապա ասաց. «Բոլոր հանրապետականներին եմ հարցնում՝ ինչու չեն փակել Սորոսի հիմնադրամը: Ուրեմն, դուք պետական դավաճաններ եք, որ չեք փակել քայքայիչ գործունեություն ծավալող այդ հիմնադրամը: Ինչ է նշանակում սորոսական: Ես թույլ չեմ տա, որ որեւէ քաղաքացու հասցեին նման բան ասվի: Իսկ ովքեր ասում են, նրանք  պետական դավաճաններ են, որ այդ դավաճանական կառույցը գրանցվի: Սկսենք հետաքննություն, թե քանիսն են սնվել այդ կառույցից, գրանտ ստացել»:

Վարչապետն ասաց, որ այդ հիմնադրամի բացումը Հայաստանում նշանակում է, որ այդ քայլը նախկին իշխանությունն արել է, որ միջազգային կառույցներն նախկինների թալանը հանդուրժեն, մեղմ զեկույցներ գրեն, աչք փակեն ընտրակաշառքների վրա: «Դուք եք ամենամեծ սորոսականը, որ պետության դեմ եք գործել, արմատախիլ անելու պրոցեսը պետք է սկսել ձեզանից: Դուք թալանչի, դավաճան, սրիկա մարդիկ եք»,- ասաց կառավարության ղեկավարը: