տուն Հասարակություն Կրթություն Դասերի չեղարկումը չի ենթադրում գնալ էքսկուրսիաների. Լիլիթ Ստեփանյան

Դասերի չեղարկումը չի ենթադրում գնալ էքսկուրսիաների. Լիլիթ Ստեփանյան

297
0

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում Կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը առնվազն մինչև մարտի 23֊ը։ Ժամկետների երկարաձգման կամ դրա անհրաժեշտության վերաբերյալ մարտի 18-ին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Սիրելի ծնողներ և ուսանողներ, կրթական հաստատություններում դասերի չեղարկումը չի ենթադրում գնալ էքսկուրսիաների, լինել կինոթատրոններում կամ ժամանցի այլ կենտրոններում։ Մարդաշատ վայրերում լինելը հասցրեք մինիմումի, իսկ դրա անխուսափելիության կամ անհնարինության դեպքում հետևեք հիգիենայի պարզ կանոններին, որոնք զերծ կպահեն ձեզ ու ձեր հարազատներին ոչ միայն կորոնայով, այլև մյուս վիրուսներով վարակվելու հնարավորությունից։
Դարձյալ հորդորում ենք՝
?ձեռքով չբարևել
? չշրջանցել կանխարգելիչ միջոցառումները
?խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց
?առաջին իսկ սիմպտոնի դեպքում դիմել բժշկի, զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարով
?ինքնաբուժությամբ չզբաղվել
?ախտահանել դռների բռնակները։
Հարգելիներս, վիրուսի կանխարգելման համար կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը թե մեր, թե մեր ընտանիքի, թե մեր կողքին գտնվող ու ապրող քաղաքացիների նկատմամբ։ Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք՝ առանձնահատուկ պատասխանատվության գիտակցումով վերաբերվենք այս համաճարակային վտանգին։
Առողջ եղեք»: