ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին) գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք և Դեմավենդ քաղաքից՝ 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 35․710 և արևելյան երկայնության 52․060:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Ինչպես հաղորդում է ռուսական Ria.ru-ն, երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 6 վիրավոր։