Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցի 4 հասցեում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հասցեում է գործում դեռ ԽՍՀՄ տարիներից նախկին «Հայմետաղմատ վաճառք»(մետալոբազա) ՓԲԸ-ն, որը նախկինում պատկանել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Նշված հասցեում երկար տարիներ գործունեություն է իրականացնում 60-ամյա Ռուբեն Նավասարդյանը, ով միայն 40 տարի աշխատել է նշված բազայում: 2002թ-ից վարձակալական հիմունքերով օգտագործել է նշված տարածքը՝ կատարելով անհրաժեշտ բոլոր վճարումները, իսկ 2008-ից 100 միլիոն դրամ վճարելով գնել է նշված տարածքը և հանդիսանում է սեփականատեր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ռ. Նավասարդյանը արդարացիորեն բարձրաձայնում է, որ արդեն մի քանի օր է՝ Միշա Հարությունյանը, ով հայտնի է «Մետեքս տիմ» ՍՊԸ-ի տնօրեն, բլոկադայի է ենթարկել իրենց ու նշված տարածքում աշխատող մի քանի ընկերությունների և թույլ չի տալիս, որպեսզի իրենք, այդ թվում ԱՄՆ մի քաղաքացի, ազատ աշխատեն: Մ. Հարությունյանը գնել է «Լոգիստիկ» ՓԲԸ-ն 2013թ-ին ու իր համար «բեռլինի պատ» է կառուցել ու հայտարարում է, որ նշված ճանապարհով ոչ մի անձ չի կարող անցնել, անգամ՝ «հավքն իր թևով, օձն իր պորտով»: Ռ. Նավասարդյանը հայտնում է նաև, որ Մ. Հարությունյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի քեռին է ու իրենք իրենց փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Վահե Մնացականյանի միջոցով վիճարկում են կադաստրի գործունեությունը, սակայն հարկադիր կատարողները, որ պետք է կատարեն դատարանի որոշումը, ոչինչ չեն ձեռնարկում և վստահ են, որ իրենք կմնան անպատիժ, քանի որ Մ. Հարությունյանին հովանավորում է քրոջ որդին՝ Մ. Պողոսյանը:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
Մանրամասները` hayeli.am — ում: