տուն Հասարակություն Գովազդի հնարավորությունը տալով Հ1-ին՝ ստեղծում ենք այլընտրանք. Մխիթար Հայրապետյան

Գովազդի հնարավորությունը տալով Հ1-ին՝ ստեղծում ենք այլընտրանք. Մխիթար Հայրապետյան

115
0

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին  գոհացրել է Հեռուստատեսության և ռադիոյի տարեկան հաշվետվության՝ ՀԴԱՀ նախագահի զեկույցը, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց Տիգրան Հակոբյանին կատարած աշխատանքի համար:

Իմքայլական պատգամավորը խոսեց Հանրային հեռուստընկերությանը վերադարձրած գովազդներ հեռարձակելու որոշման քաղաքացիների դժգոհության մասին:

Մխիթարյանն ասաց, որ նախկինում եղել է մեկ անձի մոնոպոլիա:

«Գովազդի հնարավորությունը տալով Հ1-ին՝ ստեղծում ենք այլընտրանք: Սա մեդիա դաշտում առկա մենաշնորհը կոտրելու խնդիր է: Եվ կարող ենք ասել, որ մի քանի օր է այդ խնդիրը գոյություն չունի: Սա այն գինն է, որ մեք վճարում ենք խաղի նոր կանոններ ստեղծելու համար»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: