տուն Սպորտ Գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից. առաջատար ֆուտբոլիստը՝ Աբրահամ Խաշմանյանին

Գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից. առաջատար ֆուտբոլիստը՝ Աբրահամ Խաշմանյանին

739
0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Գևորգ Ղազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին․

«Ուզում եմ, նախևառաջ, ներողություն խնդրել գրանցված 9։1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզիչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել Ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքանի հետ Իտալիա, ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի Ազգային Հավաքականում, 2007 թ-ից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել:

Իր խոսքերը ապշեցնելու աստիճան անտրամաբանական են: Երբ նա հայտարարում ա, որ սա ազգային հավաքական չի այլ ուղակի հավաքական և, որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասումա, որ դա ասելով ի նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմը:

Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք ա ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9։1 հաշվի հետ: Իրա ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չի, ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային) խաղացողի։

Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ խաղի արդյունքը կապի թե ֆեդերացիայից ով ա մեկնում թմի հետ ով չէ: Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ է խոսի, թե ինչի՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի ինչի, ավելի լավ է, այսքան օր անցելա, գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ էս նույն հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու, և հավատում եմ, որ էս կազմը ի զորու ա հաջողություններ գրանցելու»։