տուն Հասարակություն Մշակույթ Գիտնականները հայտնաբերել են, թե որտեղից են խավարասերները եկել Եվրոպա

Գիտնականները հայտնաբերել են, թե որտեղից են խավարասերները եկել Եվրոպա

89
0

Ectobius_lapponicus_a1

Գիտնականների վերջին հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ Եվրոպայում և Աֆրիկայում տարածված խավարարսերները սերում են Հյուսիսային Ամերիկայից: Այս եզրահանգման նրանք եկել են պեղումների նոր արդյունքների շնորհիվ:

Ներկայումս Եվրոպայում և Աֆրիկայում Ectobius տիպի մոտ 70 տեսակի խավարասեր է բնակվում: Այս տիպը խավարասերների ամենատարածված տեսակն է աշխարհի այս մասում: Նախկինում համարվում էր, որ Ectobius տիպի խավարասերները առաջին անգամ հայտնվել են Եվրոպայում և Աֆրիկայում, ապա միայն տարածվել ամբողջ մոլորակով մեկ մոտ 44 միլիոն տարի առաջ, հաղորդում է rosbalt.ru-ն:

Սակայն Կոլորադոյում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է Ectobius տիպի խավարասերների չորս տեսակ, որոնք բնակվել են 49 միլիոն տարի առաջ: Հիշյալ հայտագործությունը խավարասերների այս տիպի գոյությունը մինչ այժմ ընդունվածից 5 միլիոն տարի առաջ է տեղափոխում, ինչպես նաև փաստում է, որ այս տիպն առաջացել է Հյուսիսային Ամերիկայում, ոչ թե այնտեղ է տեղափոխվել Եվրոպայից և Աֆրիկայից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here