տուն Քաղաքական Միջազգային Գերմանիան հերքել է ամերիկացիներին գաղտնալսելու մասին տեղեկությունները

Գերմանիան հերքել է ամերիկացիներին գաղտնալսելու մասին տեղեկությունները

114
0

fm-modulyatoer-zaryadka-dlya-sotovogo-2

Գերմանիայի Արտաքին հետախուզության ծառայությունը հերքել է ամերիկացի քաղաքական գործիչներին լրտեսելու նախօրեին տարածված լուրերը: «Վաշինգտոնում գերմանական դեսպանատունը չի իրականացրել էլեկտրոնային հետախուզում», — հայտարարել է ծառայության նախագահ Գերհարդ Շինդլերը: Հաղորդում է Die Zeit-ը:

Այսպիսով, նա հերքել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերի խոսքերը, համաձայն որի ԱՄՆ-ը դաաշնակից Գերմանիան լրտեսել է Վաշինգտոնի պաշտոնյաներին:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերի համաձայն ԱՄՆ գաղտնի ծառայությունները գաղտնալսել են եվրոպացի քաղքական գործիչներին, ինչը դարձել է դիվանագիտական սկանդալի առիթ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here