տուն Քաղաքական Հայաստան Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. որոշումը` կիրակի

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. որոշումը` կիրակի

240
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, շարունակվում է Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ միջնորդությամբ կալանքի քննարկումը:

Երեկ ԲՀԿ առաջնորդի փաստաբանական խուբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, որը մերժվել էր:

Մինչ ուշ երեկո տևած դատական նիստը տեղափոխվել էր այսօր:

Մի քանի ժամ տևած դատական նիստն ավարտվեց: Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից:

Լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց,որ դատարանը դեռ վճիռ չի կայացրել:

Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հայտնեց, որ որոշումը կկայացվի կիրակի օրը:

Հայկ Մագոյան