տուն Լուրեր Բրիտանիան գաղտնալսում է Գերմանիայի կառավարությանը հենց Բեռլինի կենտրոնից. The Independent

Բրիտանիան գաղտնալսում է Գերմանիայի կառավարությանը հենց Բեռլինի կենտրոնից. The Independent

133
0

brit-embassy-berlin-epaԳերմանիայի կառավարության շատ անդամներ գաղտնալսվում են բրիտանական հատուկ ծառայությունների կողմից, իսկ գաղտնալսումն իրականացնող գրասենյակը գտնվում է Բեռլինի կենտրոնում: Այն տեղակայված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի հարևանությամբ: Ինչպես գրում է The Independent-ը, հատուկ ծառայություններն օգտագործում են բարձրորակ տեխնիկա, որը տեղակայված է Միացյալ Թագավորության դեսպանատան տանիքին։ Թերթը նաև եզրակացնում է, որ այս տեղեկության հրապարակումից հետո Բեռլինի և Լոնդոնի հարաբերությունները կարող են սառել: Բրիտանիայի կառավարության համապատասխան ստորաբաժանումը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here