տուն Քաղաքական Միջազգային Բրազիլիան և Գերմանիան գաղտնալսման դեմ բանաձև են մտցրել ՄԱԿ

Բրազիլիան և Գերմանիան գաղտնալսման դեմ բանաձև են մտցրել ՄԱԿ

119
0

url

Գերմանիան և Բրազիլիան, որոնց առաջնորդները լրտեսվել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից, ՄԱԿ-ի քննարկմանն են ներկայացրել լրտեսության դեմ բանաձև։ Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն։

Փաստաթուղթը պետություններին կոչ է անում վերանայել օրենսդրությունն ու մեթոդները, որոնք վերաբերում են օտարեկրյա պետությունների տարածքում տեղեկությունների հավաքմանը։ «Այն իրավունքները, որոնք ունեն մարդիկ օֆ-լայն, պետք է պաշտպանված լինեն նաև օն-լայն ռեժիմում, առաջին հերթին՝ անձնական կյանքի ոլորտում», — ասվում է փաստաթղթում։

Բրազիլիան և Գերմանիան փաստաթուղթը հաստատելու խնդրանքով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here