տուն Սպորտ Բորուսիան` եռագլուխ վիշապ է, Դե Լաուրենտիս

Բորուսիան` եռագլուխ վիշապ է, Դե Լաուրենտիս

110
0

3,w=650,c=0.bild

Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում կհանդիպեն իտալական «Նապոլին» և գերմանական «Բորուսիան»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը նախօրեին ժամանել է Իտալիա, ուր նախապատրաստվում է կարևոր այս հանդիպմանը:

Երեկ իտալական Gazzetta Dello Sport-ի հետ զրույցում իտալական ակումբի սկանդալյին նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ վախենում է «Բորուսիայից», որը նման է եռագլուխ վիշապի. «Դորտմունդը վախեցնում է ինձ, այն նման է եռագլուխ վիշապի: Հետաքրքրիր կլինի տեսնել Բենիտեսի և Կլոպի դիմակայությունը»:

Գերմանական Bild-ն էլ,իր հերթին, այս մեջբերումն անելիս վիշապին պատկերել է Կլոպի, Լևանդովսկու և Հենրիխ Մխիթարյանի գլուխներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here