տուն Քաղաքական Հայաստան Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ.վարչապետ

Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ.վարչապետ

238
0

Այսօր կառավարության նիստին, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված թվերը, վարչապետն արձագաքնեց ասելով, որ շատ է քննարկվում, որ մեր ուղերձը դիմակների հետ կապված ժամանակ առ  ժամանակ փոխվել է:

Վարչապետն ասաց, որ հետևելով միջազգային լրատվությանը արձանագրել է, որ աշխարհի գերզարգացման երկրներ կան, որտեղ դիմակների կրման ուղերձը փոխվում է:

Վարչապետը խոսեց նաև շուկայում դիմակների գնանկման մասին:

Վարչապետին Գևորգյանը  տեղեկացրեց, որ այս պահին ունենք ավելի շատ  դիմակներ, քան վաճառվում է:

«Կատարվել է նաև դիմակների արտահանում` վաթսուն դրամով: Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած, որոքն պետք է լուծվի: Եթե մենք չենք արտահանում գոյացած դիմակները, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու թեկոզ վնասով` ավելի էժան վաճառեն, քանի որ չեն վաճառվում: Իսկ եթե արտահանվեն, ապա գինը կման կայուն `վաթսուն դրամ տեղականը, մի քիչ ավել` դրսի արտադրությանը: Սպասում ենք նոր խմբաքանակի, որը մեկ ամսից կգա և ավելի էժան կլինի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Վարչապետն էլ արձագանքելով հիշեցրեց դիմակների կրման ընթացքը:

Վարչապետն ասաց, որ հիմա ունենք գնանկում և դիմակների ավելցուկ:

«Կարող ենք անցնել դիմակների կրման երրորդ փուլին` բոլոր քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ: Եվ պարոն Գևորգյան, ձեր ասած հարցը կլուծվի այդպես: Ըստ էության, երբ շուկայում տեսնում ենք դիմակների սպառման ծավալները  մեզ համար պարզ է դառնում, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում:  Նաև ասել ենք, որ գործարանային դիմակներն իրենց շատ ավելի արդյունավետ են վարակի կանխարգելման առնչությամբ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մագոյան