տուն Քաղաքական Միջազգային Բյուջեի կրճատման հետևանքով ԱՄՆ-ի բանակը 70-80 հազար զինվորով կպակասի

Բյուջեի կրճատման հետևանքով ԱՄՆ-ի բանակը 70-80 հազար զինվորով կպակասի

16
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

2015 թվականին Պենտագոնը պատրաստվում է ամերիկյան 520 հազար զինվորականներից կազմված բանակը դարձնել 440-450 հազարանոց։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։

Դա կլինի 1940 թվականից մինչ օրս ամերիկյան զինված ուժերի ամենափոքր քանակը։ Մյուս ծրագրերի մեջ նաև մտնում են՝ հրաժարվել A-10 Thunderbolt թանկարժեք ինքնաթիռներից, փակել մի շարք բազաներ, հանել աշխարհի տարբեր կետերում գտնվող որոշ ՌԾՈւ-ի նավեր և կրճատել զինծառայողների աշխատավարձերն ու հավելավճարները։

Երկամյա բյուջեն Կոնգրեսի կողմից հավանության է արժանացել 2013 թվականին։ Այն նախատեսում է ռազմական տարեկան բյուջեն դարձնել 500 միլիարդ դոլար, որը շուրջ 30 միլիարդով ավելի պակաս է նախորդ տարիների բյուջեից։