տուն Հասարակություն Առողջապահություն Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսին հաղթելու համար անհրաժեշտ են ինովացիաներ 5...

Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսին հաղթելու համար անհրաժեշտ են ինովացիաներ 5 ոլորտներում

130
0

Մարդասեր եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսին հաղթելու համար անհրաժեշտ են ինովացիաներ 5 ոլորտներում, հաղորդում է HighTech+-ը:

Իր բլոգում Գեյթսը հերթական անգամ դիմել է մարդկությանը՝ համեմատելով պանդեմիան համաշխարհային պատերազմի հետ, որտեղ «մենք բոլորս մի կողմում ենք», հաղորդում է BI-ն:

«Երկրորդ համաշխարհային պատերզմի ժամանակ մեծ թվով ինովացիաներ՝ ռադարի ստեղծում, հուսալի տոպեդներ, կոդեր կոտրելու մեթոդներ, օգնեցին ավարտել պատերազմն ավելի վաղ: Նույնը լինելու է նաեւ պանդեմիայի դեպքում»,-գրել է նա:

Բուժում

Գեյթսը խոստովանել է, որ  COVID-19-ի բուժման շատ մեթոդներ կարող են անհաջողության մատնվել, բայց որոշները հաջող կլինեն եւ թույլ կտան նվազեցնել առողջապահության համակարգի լարվածությունը: Պետք է գտնել դեղամիջոց, որն արդյունավետ կլինի վարակվածության 95 տոկոսի դեպքում: Դա թույլ կտա մարդկանց իրենց անվտանգ զգալ հանրային վայրերում, ինչն էլ հնարավորություն կտա վերսկսել նորմալ գործունեությունը: Գեյթսը հեռանկարային է համարում արյան պլազմայի կամ հակամարմինների, հակավիրուսային դեղամիջոցների եւ հիդրոքսիքլորոխինի օգտագործումը:

Պատվաստանյութ

Կորոնավիրուսին ամբողջությամբ հաղթելու միակ միջոցը պատվաստանյութն է, այլընտրանք չկա, համոզված է Գեյթսը:Այդուհանդերձ, նա զգուշացրել է, որ սովորաբար նոր հիվանդության դեմ պատվաստանյութ մշակելու եւ այն շուկա հանելու համար պահանջվում է 5 տարի: Գեյթսի խոսքով, ինքը լավատես է եւ համարում է, որ պատվաստանյութը ի հայտ կգա 18 ամսից, թեեւ հնարավոր է, դրա մշակումը տեւի մինչեւ երկու տարի:

Թեստավորում

Թեստավորումը կարեւոր դեր է խաղում կարանտինը հանելու գործընթացում: COVID-19-ի թեստ պետք է հանձնի յուրաքանչյուրը, ով հիվանդության ախտանշաններ է նկատում, ինչպես նաեւ այդպիսի անձանց հետ շփված անձինք: Իդեալական կլինի, եթե այդ թեստերը հանձնեն տանը: Կարեւոր է վարձել որքան հնարավոր է շատ մարդկանց վարակվածների հետ շփումներին հետեւելու համար, ինչպես դա արել են Գերմանիայում:

Հետեւել շփումներին

Սա վարակի տարածման դեմ պայքարում կարեւորագույն ուղղություն է: Գեյթսը կարծում է, որ թեստավորելիս առաջնեհերթությունը պետք է տրվի կորոնավիրուսով վարակված հետ սերտ շփում ունեցած մարդկանց: Երկրների մեծ մասը պետք է հետեւեն Գերմանիայի օրինակին:

Տնտեսության վերագործարկում

Գեյթսը համարում է, որ զարգացած երկրների մեծ մասը առաջիկա երկու ամիսներին կմտնեն պանդեմիայի երկրորդ փուլ, կսկսեն թուլացնել կարանտինը եւ ապրել կիսանորմալ աշխարհում, որտեղ շատ բաներ կաշխատեն նախկինի պես, բայց պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Որոշումները, թե ինչպես կարանտինից հանել տնտեսության առանձին ճյուղեր, հեշտ չի լինի եւ քաղաքական առաջնորդներից կպահանջի ծանրութեթեւ անել դրական ու բացասական կողմերը: Գեյթսի կարծիքով, դպրոցները պետք է ավելի շուտ բացվեն, քանի որ դրանք մեծ օգուտ են տալիս հասարակությունը, մինչդեռ խոշոր սպորտային ու զվարճալի միջոցառումները կարող են դեռ սպասել: