տուն Քաղաքական Հայաստան ԲԸՏՄ աշխատակիցները կախովի ցանցեր են առգրավել Արարատի մարզի ջրային տարածքներում

ԲԸՏՄ աշխատակիցները կախովի ցանցեր են առգրավել Արարատի մարզի ջրային տարածքներում

190
0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցներն ապրիլի 18-ին ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։

Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ»), դնովի ցանց, տարվել է բացատրական աշխատանք, տրվել նախազգուշացումներ։ Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ «Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Շնորհակալություն ենք հայտնում օրինապահ ձկնորսներին համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։