տուն Հասարակություն Իրավական Բերման է ենթարկվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Յայա»-ն. shamshyan.com

Բերման է ենթարկվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Յայա»-ն. shamshyan.com

112
0

Ոստիկաններն այսօր՝ հուլիսի 23-ին, ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Մալաթիա վարչական շրջանում հատուկ օպերացիա են իրականացրել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված օպերացիայի շրջանակում Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկվել 3 հոգի, որոնցից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Յայա» մականվամբ 39-ամյա Արմեն Գրիգորյանն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող Ժիրոյի» մերձավորներից է։