տուն Աշխարհ Բեռլինում սպանվածը մոսկովյան մետրոյի ահաբեկչությունների կազմակերպիչներից է. Պուտին

Բեռլինում սպանվածը մոսկովյան մետրոյի ահաբեկչությունների կազմակերպիչներից է. Պուտին

265
0

Բեռլինում սպանված՝ Վրաստանի քաղաքացին գրոհային է, որը մոսկովյան մետրոյում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «նորմանդական քառյակի» փարիզյան գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ՌԴ ղեկավարի հետ կայացած բանակացությունների ժամանակ առաջարկել է համատեղ հետաքննություն իրականացնել սպանության փաստով:

«Գիտեմ, որ Բեռլինում մարդ է մահացել: Նա սովորական վրացի չէ, նա մեկն է, որն ակտիվորեն մասնակցել է կովկասյան անջատողականների կողմից իրականացվող ռազմական գործողություններին: Նա ազգությամբ վրացի չէ: Նրա նկատմամբ մենք հետախուզում էինք հայտարարել: Նա գրոհային է, ընդ որում՝ շատ դաժան և արյունարբու մեկը»,- լրագրողների հարցին ի պատասխան շեշտել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մոսկովյան մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 98 քաղաքացի: