տուն Աշխարհ Բաքուն և Թբիլիսին ռազմական համագործակցություն են սկսում

Բաքուն և Թբիլիսին ռազմական համագործակցություն են սկսում

176
0

Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը հանդիպել է վրացի գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ռազմական համագործակցության թեման:

Վրաստանի և Ադրբեջանի նախարարները ստորագրել են 2020 թ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձագիտական խմբերի փոխանակում, համատեղ զորավարժություններ, ինչպես նաև այլ միջոցառումներ: