տուն Քաղաքական Հայաստան Բաց և փակ տարածքներում դիմակ կրելու դեպքում 10 անգամ պակասում է վարակը....

Բաց և փակ տարածքներում դիմակ կրելու դեպքում 10 անգամ պակասում է վարակը. Արման Բաբաջանյան

330
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Մտքերի փոխանակման փուլում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնավորապես նշեց.

«Մեր մեծագույն ձախողումն, ըստ էության, համավարակի վերաբերյալ պատշաճ և համարժեք հաղորդակցությունը հանրության հետ և համարժեք քարոզչության հետ համապատասխան իրականացնելու, այսպես, պատշաճ ծավալով իրագործումից հրաժարումն էր ըստ էության կամ չկարևորելը պատշաճ մակարդակով, և կարծում եմ, էդտեղ պիտի անհրաժեշտ կերպով իրականացնել հիմնական ջանքերը, և իհարկե դավադրաբանական էն ամբողջ քարոզչական արշավը, որը տարբեր երկրներից՝ նաև մեր հայրենակիցների ուղիղ ներգրավմամբ և մասնակցությամբ, տեղ ունի մեզանում, և էդտեղ պիտի նաև տեղական մասնագետներ շատ հանդես են գալիս հարցազրույցներով և խայտառակ կերպով խոսում այն մասին, որ սա կազմակերպված, ինչ-որ տարբեր համաշխարհային կենտրոններից ուղղորդվող գործընթաց է, որ էս հիվանդությունն իրականում բոլորովին այլ նպատակներ է հետապնդում: Էստեղ ես կուզեի, որպեսզի կառավարությունը դիտարկեր այդպիսի քարոզչությամբ զբաղվողներին, ընդհանրապես, քրեական պատիժ սահմանելու հնարավորության մասին: Ես ուսումնասիրում էի, թե եվրոպական երկրներում բաց և փակ տարածքներում որքան է, առհասարակ, տուգանքի չափը: Օրինակ՝ Գերմանիայում 10-25 հազար եվրո տուգանք է սահմանված, եթե պատշաճորեն այն չի կիրառվում, իսկ ավելի կարևոր մի տեղեկություն, որ ուզում եմ մեր հայրենակիցներին փոխանցել. նույն եվրոպական երկրների ուսումնասիրությամբ՝ մեկ միլիոն բնակչության հաշվով՝ 10 անգամ պակասում է վարակը, եթե մենք պատշաճ՝ բաց և փակ տարածքներում կրենք դիմակը: Ուրեմն՝ սա շատ կարևոր տեղեկություն է, և եթե մենք կարողանանք պատշաճ կարգապահություն հանդես բերել, մենք կարող ենք շատ արագ, ուրեմն, կառավարելի դարձնել այս վարակի տեմպերը»: