տուն Հասարակություն Առողջապահություն Բաց տարածքներում դիմակ կարող են չկրել միայն հիվանդությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում....

Բաց տարածքներում դիմակ կարող են չկրել միայն հիվանդությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում. պարետ

192
0

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկ պարետի՝ դիմակների կրման հետ կապված որոշման մասին և պարետին խնդրեց ներկայացնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:

«Որոշումը կապված է քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց՝ դիմակներ կրելու դժվարությունների հետ: Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումներից հետո, բաց տարածքներում թոքերի շնչառական մի շարք հիվանդությունների դեպքում հանել դիմակի կրման պարտադիր պահանջը»,-ասաց պարետ Տիգրան Ավինյանը:

Պարետն իր խոսքում ընդգծեց, որ հիվանդ քաղաքացիները կարող են բաց տարածքներում չկրել դիմակ միայն հիվանդությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, որովհետև ոստիկանությունը դա է ստուգելու:

Հայկ Մագոյան