տուն Լուրեր Բլոգ Բացահայտում Ստալինի սիրուհու մասին

Բացահայտում Ստալինի սիրուհու մասին

189
0

Stalin-e1375639604750

ԽՍՀՄ ամենադաժան առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքը ևս զերծ չի եղել արկածներից: Չնայած Ստալինը ամենայն լրջությամբ մաքրում էր պատմության էջերից իր կենսագրության մութ հատվածներըˋ այսօր բազմաթիվ մութ էջեր բացահայտված են: Ինչպես «Արգումենտի ի Ֆակտի» թերթի հետ զրույցում տեղեկացրել էր Ստալինի առանձնատան  անվտանգության աշխատակիցներից Ալեքսանդր Վարանցևը, Ստալինը սիրային հարաբերություններ է ունեցել Վալյա Իստոմինայի հետ: Այս կինը, որը ֆաբրիկայի հասարակ աշխատակից էր, 1935 թվականին 18 տարեկան հասակում աշխատանքի է անցնում Ստալինի առանձնատանը և առաջնորդի համար մատուցողուհի է աշխատում: Հետո, ինչպես տեղեկացնում է Ստալինի առանձնատան անվտանգության աշխատակիցը, նա անձամբ առաջնորդի կողմից հրահանգ է ստանում, որ հարդարի նրա  ննջարանը:

«Մենք բոլորս էլ գիտեինք, որ ամեն գիշեր Վալյան այցելում է առաջնորդին: Չէի ասի, որ նա շատ գեղեցիկ էր, բայց մենք նրան սիրում էինք և տղաներով հաճախ էինք կատակում, որ նրա բախտը բերել էˋ և աշխատանք ունի , և Ստալինն է սիրում նրան: Ճիշտ չեն այն խոսակցությունները, ըստ որոնց՝ Ստալինը Վալյային աքսորել է: Ես մինչև Ստալինի մահը ծառայել եմ նրան, և Վալյան նույնպես առաջնորդի հետ է եղել»,- ասել է Վարանցևը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here