տուն Սպորտ «Բավարիան» չի կարողանում համաձայնության հասնել Նոյերի հետ

«Բավարիան» չի կարողանում համաձայնության հասնել Նոյերի հետ

137
0

Մյունխենի «Բավարիան» չի կարողանում համաձայնության հասնել թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, հաղորդում է Bild-ը։ Կողմերը սկսել են բանակցությունները։ Գերմանիայի հավաքականի խաղացողը պատրաստ է փոխել ակումբը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

33-ամյա Նոյերը դեմ էր «Շալկեից» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի տեղափոխությանը։

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը մասնակցել է 37 հանդիպման, բայց թողել 38 գոլ, 15 խաղում անառիկ պահել դարպասը։