տուն Սպորտ «Բավարիան» մտադիր է վարձակալել «Ռեալի» պաշտպանին

«Բավարիան» մտադիր է վարձակալել «Ռեալի» պաշտպանին

184
0

«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալության հիմունքներով կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»՝ վստահեցնում է Onda Cero-ն: Վարձակալական համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Աղբյուրը վստահեցնում է, որ ակումբներն արդեն համաձայնության են եկել 24-ամյա իսպանացու տեղափոխության շուրջ: Նշվում է, որ պաշտպանը երեքշաբթի չի մարզվել թիմի հետ, ինչպես նաև չի մասնակցի Իսպանիայի Գավաթի` հունվարի 22-ին կայանալիք խաղին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Բավարիան» փորձել է պայմանագիր կնքել «Ռեալի» պաշտպան Աշրրաֆ Խակիմիին, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում» ու ընթացիկ մրցաշրջանում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Ալվարո Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: