տուն Հասարակություն Իրավական Բախվել ենք մի իրավիճակի, որը  համաշխարհային ճգնաժամի է բերում. Տաթևիկ Հայրապետյան

Բախվել ենք մի իրավիճակի, որը  համաշխարհային ճգնաժամի է բերում. Տաթևիկ Հայրապետյան

240
0
Տաթևիկ Հայրապետյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց, որ սա այն իշխանությունն է, որն ապահովում է քաղաքացիների լիակատար ազտությունները:

«Հարգելիներս, մենք գործում ենք արտակարգ ռեժիմում, մենք բախվել ենք մի իրավիճակի հետ, որը համաշխարհային ճգնաժամի է բերում: Եվ այս իրավիճակը, որը ստեղծվել է և որը կանգնեցնում է, ըստ էության, ամբողջ մոլորակը, ինքնին արտակարգ է և արտասովոր: Եվ, բնականաբար, այն բոլոր օրենքները, որոնց մենք սովոր ենք և որոնցով մենք ուզում ենք ապրել մեր սովորական կյանքում, այս փուլում պետք է նահանջ ապրեն, որովհետև այստեղ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին: Ի վերջո, ինչի մասին է այս օրինագիծը. ժամանակ շահելու մասին: Դուք ասում եք՝ զանգերով հնարավոր չէ որոշել՝ մենք շփվել ենք, թե չենք շփվել: Իհարկե, հնարավոր չի, բայց էտ զանգերից հետո արվում է երկրորդ քայլը, որ քաղաքացիներն են իրար հետ եղել որոշակի հեռավորության վրա՝ նույն, այսպես կոչված, անտենայի տակ: Ըստ այդմ, համակարգն արագորեն որոշում և տեղորոշում է և զանգեր է կատարում այդ քաղաքացիներին՝ կոչ անելով ինքնամեկուսանալ, քանի որ շփվել են ոմն մեկի հետ, որի մոտ ախտորոշվել է, որ ունի նոր տեսակի կորոնավիրուսի հիվանդություն: Եթե առաջ դա կառավարությունը կաներ նույն ձեր նշած ռեսուրսներով երկու օրում, այժմ կանի տասնհինգ րոպեում և դրանով, այո, կփրկի կյանքեր, կկանխի վարակի հետագա տարածումը և այո՝ մենք գտնվելով նաև անվտանգային հարցերով որոշ սահմանափակումների մեջ, պետք է նաև ձեռնարկենք արտակարգ միջոցներ մեր քաղաքացիների կյանքը և առողջությունը փրկելու համար, և այս օրինագիծը բացառապես արտակարգ ռեժիմում ժամանակ շահելու մասին է, իսկ թե ով ում հետ ինչ կապ ունի, ինչքան է խոսում և ինչի մասին է խոսում, դա բացարձակապես կառավարությանը հետաքրքիր չէ»: