տուն Հասարակություն Բալային համակարգը նորից է վերանայվում. «Իմ քայլն» առաջարկում է մեղմացնել կետերից մեկը

Բալային համակարգը նորից է վերանայվում. «Իմ քայլն» առաջարկում է մեղմացնել կետերից մեկը

189
0

Երթևեկության կանոնների խախտման դիմաց բալային համակարգ կիրառելու շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր նոր նախագիծ ներկայացրեց և առաջարկեց փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների մասին նորացված օրենքում, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, բայց որոշ կետերը գործելու են սեպտեմբերից, տեղեկացնում է Sputnik-ը:

«Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ որ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է այդ մեքենան վարելու իրավունքից։ Իմ առաջարկած նախագծով, եթե մեքենայի վրա պետհամարանիշներից միայն մեկն է բացակայում, առաջարկում եմ կիրառել վարչական մեղմ պատժամիջոց՝ 20 000 դրամ տուգանք և 2 բալ»,- ասաց Պապոյանը։

Ի դեպ, նշենք, որ մինչ բալային համակարգի ներդրումը խախտման այս տեսակի համար Վարչական իրավախախտումների մասին նախորդ օրենքը 200 000 դրամ էր նախատեսում` ընդ որում, թե՛ մեկ, թե՛ երկու համարանիշների բացակայության համար։