տուն ժամանց Արքայազն Ուիլյամը` The Crown-ի 4-րդ եթերաշրջանում (լուսանկարներ)

Արքայազն Ուիլյամը` The Crown-ի 4-րդ եթերաշրջանում (լուսանկարներ)

471
0

Վերջերս հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի երիտասարդ անդամները ներգրավված չեն լինի The Crown (Գահը) դրամատիկական սերիալի առաջիկա եթերաշրջաններում:

Այնուամենայնիվ, 4-րդ եթերաշրջանից հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ արքայազն Ուիլյամի փոքր տարիքի կերպարը նույնպես կլինի սերիալում:

Հրապարակված լուսանկարներում փոքրիկ արքայազնը մոր` արքայադուստր Դիանայի և հոր` արքայազն Չարլզի հետ է: Արքայադուստր Դիանան երեխայի է սպասում:

The Crown-ը կենսագրական, դրամատիկական սերիալ է: Սերիալը կենսագրական պատմություն է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թագավորության մասին: