Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը այս մասին հայտնել են իրենց Instagram-ի էջում:
«Ծրագրում ենք բալանսավորել մեր ժամանակը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև»,- ասվում է Սասեքսի դուքսի և դքսուհու Instagram-ի էջում արված գրառման մեջ:
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը շարունակելու են սատարել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, զբաղվելու են բարեգործությամբ:
Սասեքսի դուքսն ու դքսուհին ցանկանում են ֆինանսապես անկախ լինել: