տուն Uncategorized Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

478
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 10-ին Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամը 23:50-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: