տուն Հասարակություն Իրավական Արսեն Խառատյանն ընդդեմ Նարեկ Մալյանի հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել

Արսեն Խառատյանն ընդդեմ Նարեկ Մալյանի հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել

161
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցն ընդդեմ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի դատարանը վարույթ է ընդունել։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է Խառատյանը։ Հայցվորը պահանջում է Մալյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել: Խառատյանը իր էջում գրել է․

«Գործող դատարանների պայմաններում, փորձելու ենք հասնել արդարության, ապրենք կտեսնենք»։ Նիստի օրը դեռևս հայտնի չէ։