տուն Հասարակություն Առողջապահություն Արսեն Թորոսյանը հայտնեց կորոնավիրուսով վարակված մինչև 18 տարեկան պացիենտների թիվը

Արսեն Թորոսյանը հայտնեց կորոնավիրուսով վարակված մինչև 18 տարեկան պացիենտների թիվը

185
0

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թրոոսյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 հոգի, որոնցից 2-ն ունեն թոքաբորբ։

«Երեկվա դրությամբ մենք ունենք 270 մինչև 18 տարեկան պացիենտ: Նրանցից միայն 2-ն ունեն թոքաբորբ, սակայն շատ թեթև:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է երեխաներին անհարկի վարակվելու վտանգի ենթարկենք: Մենք պետք է պաշտպանենք բոլորին»,- մասնավորապես ասաց նախարարը:

Հայկ Մագոյան