տուն Արցախ Արթուր Օհանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով» (տեսանյութ)

Արթուր Օհանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով» (տեսանյութ)

170
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել:

Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, ալյև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով:

Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է:

Հիշատակդ անմար է մեր սրտերում…

Հ.Գ.

Այսօր իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով»:

Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ «Մարտական խաչ» I և II աստիճանի…

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on 2020 թ. հուլիսի 21, երեքշաբթի